
«Դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են». մամուլ

«Այդ հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք, դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են՝ ուղղված ներքին լսարանին, և այդ դատարկաբանությունը կապել ՀՀ արտաքին քաղաքականության հետ ընդհանրապես իմաստ չունի»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ հնչեցրած հայտարարությունը նաև ՀՀ արտաքին քաղաքական դաշտում ինչ-ինչ բացթողումների՞ արդյունք է, այսպես պատասխանեց «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Նշենք, որ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, թե իբր իրենց ռազմական հզորությունն իր դերն է խաղալու ԼՂ հարցի արդարացի լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: