Բաժիններ՝

Ի գիտություն վարչապետի՝ վտանգավոր պաղպաղակը դեռ շուկայում է. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասրակական կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ»,-գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Հիշեցնենք, որ «ՉԻ» երեկվա հրապարակման շրջանակներում մենք զրուցել էինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ, որը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ հունիսի 16-ին հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի մասին: Մասնավորապես՝ տեսանյութում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տեսուչները լրագողի մասնակցությամբ իրականացրել էին նմուշառում «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների արտադրանք հանդիսացող պաղպաղակներից:

Լաբորատոր փորձաքննության հանձնելու նպատակով նմուշառված պաղպաղակները տեղափոխվել էին Ծառայություն՝ կոդավորման: Դեռևս կոդավորման ընթացքում պարզ էր դարձել, որ նմուշառված «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների արտադրատեսակները են համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մակնշման պահանջներին:

«Վարչապետից խնդրել ենք իր հանձնարարականը Ծառայությանը՝ շուկայից հրատապ դուրս բերել կեղծված մթերքը՝ վերոնշյալ պաղպաղակները»,- «ՉԻ» հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը»:

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս