Բաժիններ՝

«Մենք ցույց կտանք Տիգրան Սարգսյանի անցած ճանապարհը և ունեցվածքը». մամուլ

««Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա և իմանա, որ երկրագունդը շատ փոքր է, և յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը և քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտմանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու շարունակում.

«Պարոն Մարգարյանն ասում է, որ կնոջ, երեխաների կամ զոքանչների վրա ունեցվածքը գրանցելը պետական չինովնիկներին չի ազատում գոնե բարոյական պատասխանատվությունից՝ թե որտեղի՞ց իրեն այդ գումարները:

Մեր զրուցակիցը նկատում է, որ այդ իմաստով ՀՀ օրենքը չի գործում: «Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի հարցին մենք մոտակա ժամանակներս կանդրադառնանք կոնկրետ փաստերով՝ Իսպանիայում նրա ունեցվածքի մասին, ո՞ւմ անունով է այն գրանցված, ե՞րբ է ստեղծվել և այլն: Մենք ցույց կտանք իր անցած ճանապարհը և հարստությունը»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս