
Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ-ի հաշվապահների յուրացման մասին. մամուլ

««Ժողովուրդի» հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով բուհում ավագ հաշվապահների կողմից արված խոշոր չափերի յուրացման փաստին, ասաց, որ կատարվածի համար իրեն ևս մեղավոր է համարում. «Ինչ բացասական բան կատարվում է համալսարանում, իհարկե իմ մեղքն էլ կա՝ որպես ղեկավար»:
Հարցին, թե հնարավոր է՝ ինքն էլ պատասխանատվության ենթարկվի, ռեկտորը նշեց. «Պատասխանատվության բան չկա: Եթե ես դադարեմ վստահել որևէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի: Իմ պարտականությունը չէ գնալ մտնել մեկի կոմպյուտերի մեջ և տեսնել, թե այնտեղ ինչ կա»՚:
Արամ Սիմոնյանի հետ ամբողջական հարցազույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: