
Կորոշեն՝ ում և ոնց պատժել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվության ներկայացումը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանության ներսում:
«Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանություններն այժմ այդ իրավիճակից ելքեր են փնտրում: Մեր իշխանամերձ աղբյուրները հայտնում են, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահականում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրելու՝ ՎՊ բացահայտած խախտումների առթիվ:
Պատասխանատուների ներկայությամբ հերթով քննարկվելու են խախտումները տարբեր ոլորտներում, և՝ թե որտեղ են պատիժներ կիրառվելու, քրգործեր հարուցվելու և այլն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: