 
                        Քաղաքապետը պարարտանյութի բիզնես է դրել. մամուլ
 
                                    «Երեկ «ՉԻ» խմբագրություն էին զանգահարել Վեդի քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհում էին, որ չեն ստացել կառավարության 2013 թվականի ծրագրով նախատեսված իրենց հասանելիք պարարտանյութը: Վերջիններս նշում էին, որ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն անձամբ է տնօրինել իրենց տրամադրված ողջ սելիտրան»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Պարզվում է՝ Վեդիի քաղաքապետը պարարտանյութը տնօրինելով լուրջ բիզնես է սկսել: Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնացածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդեցիներին»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        