
Քաղբանտարկյալների գործը 1-2 օրվա ընթացքում կուղարկվի Վերաքննիչ դատարան. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով Վճռաբեկ դատարանը իր վճիռը վերջապես ուղարկել է կողմերին: Դատարանը դա արել է վճիռը կայացնելուց մեկ ամիս և քսան օր անց, մինչդեռ դա կարող էր անել ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Նշենք, որ թեև որոշումն արդեն կողմերին ուղարկվել է, Վերաքննիչ դատարան չի ուղարկվել: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը երեկ հաստատեց, որ գործը դեռ չի ուղարկվել վերաքննության, սակայն նշեց, քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումն արդեն պատրաստ է, ենթադրվում է, որ 1-2 օրվա ընթացքում գործն արդեն կուղարկվի Վերաքննիչ»:
Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում: