Բաժիններ՝

Մհեր Սեդրակյանի բիզնեսմեն որդին Լոնդոնում տարեկետման մեջ է. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, հայտարարում է, որ իր որդին Լոնդոնում է սովորել, պարզվում է, նրա որդին՝ ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի դարձած 30-ամյա Դավիթ Սեդրակյանը, 2010 թ. ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց և ներկայումս տարեկետման մեջ է: Այս մասին գրված է քաղաքապետարանի կայքի նրա կենսագրականում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Ի դեպ, չնայած երիտասարդ տարիքին, Դավիթ Սեդրակյանը բավական լուրջ բիզնեսներ ունի: Նա արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը և 100 % բաժնետերն է»:

Շարունակությունը՝ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս