
ՀՀԿ-ականները Էդուարդ Շարմազանովի դե՞մ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում հակասությունները խորանում են ծերերի ու երիտասարդների միջև: Արդեն իրար մեղադրում են հանրային հարթակներում միմյանց դեմ աշխատելու, իրար դեմ պատվերներ իջեցնելու մեջ:
Հիմա էլ հակասությունը ծագել է Էդուարդ Շարմազանովի շուրջ, որի դեմ «Ես զզվում եմ Շարմազանովից» ֆեյսբուքյան շարժումը ևս վերագրում են մյուս թևին և կարծում են, որ դա սկիզբ է առել այն պահից, երբ պարզվել է, որ Շարմազանովը մեկնելու է Հունաստան` մասնակցելու իշխող կուսակցության համագումարին և ներկայացնելու է ՀՀԿ-ն»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: