Բաժիններ՝

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է ուղղել Թուրքիայի իմիջը. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Թուրքիայում՝ Էրդողանի կառավարության դեմ, ի՞նչ ընթացք կարող են ստանալ, մասնավորաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների հետագա գործընթացի առումով: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել՝ Թուրքիայում ընթացող գործընթացները կզարգանա՞ն, թե՞ ոչ: Բայց որ այդ գործընթացներն իրենց հետքը կթողնեն հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վրա, քաղաքագետը չի կասկածում.

«Այդ զարգացումներով սասանվեց Թուրքիայի իմիջը՝ որպես երկիր, որը դինամիկ զարգանում է, ու այդ թվում նաև՝ մարդու իրավունքների ոլորտում: Թուրքիան պետք է ուղղի իր իմիջը, ու քայլերից մեկը կարող է լինել հենց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս