Բաժիններ՝

«Արցախ» բանկի տերը՝ «Տոնուսի» մասին. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Էլիտար շինարարությամբ զբաղվող «Տոնուս» ընկերության հետ գործարքի արդյունքում իրենց ապագա բնակարաններն ու խոշոր գումարներ կորցրած քաղաքացիները կատարվածի համար մեղադրում են նաև «Արցախ» բանկին, որից շենք կառուցելու համար վարկ է վերցրել «Տոնուսը»:

«Եթե բանկը նման խախտում անի, կփակեն բանկը: Չի կարող նման բան լինել»,- երեկ «Ժամանակի» հարցին ի պատասխան ասաց «Արցախ» բանկի 40% սեփականատեր ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը: «Խաբված են իրենք: Բանկից փող են վերցրել, դրա մեղավորն ո՞վ է: Թող դատարան գնան, պարզվի ով է մեղավորը»,- ասաց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս