
Պետի տեղակալի սիրած զբաղմունքը մարդ ծեծելն է. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը այդ քայլին դիմել էր նաև մի քանի օր առաջ: Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը և աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի նդունված միջոցին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալը աչքի է ընկնում կալանավորներին ծեծի միջոցով դաստիարակելու սովորությամբ ու այդ մեթոդը մերթընդմերթ կիրառում է իրեն դուր չեկող կալանավորների նկատմամբ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: