Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանո՞ւմ է պատգամավորական աշխատավարձը, պահումներ արվե՞լ են, ինչպես խոստացել էր Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից բացակայելու համար, ինչպես մյուս պատգամավորների դեպքում էր: Այս հարցերն ուղղեցինք Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին:

«Գագիկ Ծառուկյանը երբևէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են աջակցությունների տրամադրմանը»: Իսկ պահումների մասով «դժվարացավ» պատասխանել:

Հետաքրքիր է, որ ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, և առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն «անձամբ է ճանաչում», թե Էդոն (Ծառուկյանի օգնականը), կարևորն այն է, որ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս