
Արարատի մարզի գյուղվարչության պետն անուններ կտա, եթե ձերբակալվի. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար:
Իրավապահները չեն բացառում, որ նրան նաև կձերբակալեն: Ի դեպ, Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե բռնեն, անուններ է տալու: Հիշեցնենք, որ խոսքը հովիկ Աբրահամյանի եղբորը դիզվառելիք տրամադրելու մասին է»: