Գուրգեն Եղիազարյանը չի՞ լքել ՍԴՀԿ-ն. մամուլ
«Պարզելու համար, թե ինչու է Գուրգեն Եղիազարյանը որոշել լքել ՍԴՀԿ-ն, երեկ «Ժամանակը» մեկնաբանություն խնդրեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից: Նա նշեց, որ Գուրգեն Եղիազարյանը չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, նա միայն երկու ամսով սառեցրել է իր գործունեությունը.
«Եթե նրա մոտ հետագայում ստացվի այն, ինչ ինքը պլանավորել է՝ սոցիալիստական ալյանս, ապա ես կարծում եմ, որ անձամբ լինելով սոցիալիստ՝ կարող եմ համագործակցել իր հետ, իսկ եթե ամեն ինչ ավելի լավ ստացվի, ապա մենք համատեղ կաշխատենք կուսակցությունում»,- Լյուդմիլա Սարգսյանի խոսքն է մեջբերում «Ժամանակ» օրաթերթը: