Բաժիններ՝

Արջերի ու բիզնեսների «մասնագետ» պատգամավորը. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանն իր տան բակում արջեր է պահում: Նա, հետ չմնալով իր ուսակցական առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, անձնական կենդանաբանական այգի է հիմնել»:

Ի՞նչն է ստիպել պատգամավորին գազաններ պահել: Երեկ այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մուշեղ Պետոյանի հետ.

-Պարոն Պետոյան, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք Ձեր տան բակում արջեր եք պահում: Ճի՞շտ է:

-Ինձ չի պատկանում, իմ հայրիկին է պատկանում, ու իր ընկերները Ղարաբաղից մի հատ արջ են նվեր տվել իրեն: Դա իմ հայրիկի սեփական տարածքն է, որտեղ արջը պահում է, իմը չէ, իմ անունով չէ:

-Գուցե Դուք փորձել եք Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ոչնչով «հետ» չմնա՞լ, քանի որ նա էլ առյուծներ է պահում:

-(Ծիծաղում է) Այ ցավդ տանեմ, չէ, էդպիսի բան չկա: Պարզապես Արթիկի երեխաները հնարավորություն չունեն մեր տարածքի գազանանոց գնալ-գալ, մենք էլ փորձում ենք նման ձևով ուրախացնել մեր երեխաներին: Բոլորի համար է նախատեսված, բոլոր պայմանները կան, որ երեխաները գան ու տեսնեն: Էդ մի արջն է, մենք էլ էրեխեքին ուրախացնում ենք: Այսքան բան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031