Բաժիններ՝

Աղքատանում ենք. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային վիճակագրա­կան ծառայության հրապա­րակած այս տարվա աոա­ջին վեց ամիսների պաշտո­նական նախնական տվյա­լների համաձայն՝ Հայաս­տանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը:

Ըստ այդմ, գնաճը 6 ամիսներին կազմել է 4.1 տո­կոս, իսկ աշխատավարձի աճը 2.1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ դա նշանակում է, որ գներն ավելի արագ են աճել, քան մարդկանց աշխատավարձը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ նվազել է մարդկանց կենսամակարդակը՝ մարդիկ աղքատացել են:

Պետք է հատուկ շեշտել, որ պաշտոնապես արձանագր­ված գնաճը իր մեջ չի ներառում գազի և էլէներգիայի թանկացումները, քանի որ խոսքը այս տարվա հունվար-հունիս ամիսների մասին է: Իսկ գազն ու էլէներգիան թանկացել են հուլիսի 7-ից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031