
«Միկա ցեմենտի» տնօրենի խնայողությունը վտանգում է հրազդանցիների առողջությունը. մամուլ

«Հրագդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլև հարակից համայնքների բնակիչների առողջությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
««Ժողովուրդը» տեղեկացվ, որ գործարանում տեղակայված էլեկտրական և թևքավոր ֆիլտրերը, որոնք շատ հոսանք են ծախսում, ողջ աշխատանքային օրվա ընթացքում տնօրենն անջատած է պահում:
«Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու: Շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել: Նույնիսկ այս հարցով տնօրենին ենք բողոքել, ինքն էլ ի պատասխան ասաց, թե ում ձեռք չի տալիս, հաջողություն: Բա ո՞ւր են, բնապահպանները թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ»,- զայրացած ներկայացրեց գործարանի աշխատակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: