Բաժիններ՝

Արտոնյալները չեն տուգանվում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլև այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով:

Ինչպես մնացյալ, այդպես էլ այդ ոլորտում կան հավասարներ ու էլ ավելի հավասարներ: Ասել է թե` «սիրելի կանանց և տղամարդկանց» ավտոմեքենաների տուգանքները մուծում է «անձամբ» ԱԺ-ն, իսկ մյուսներն իրենք են մուծում իրենց տուգանքները: Ինչո՞ւ եք այդպիսի խտրականություն դրսևորում՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին: «Չէ, համարյա չկա նման բան, տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս. դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են:

ԳԱԻ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ: Իսկ մնացածները, եթե խախտումներ են թույլ տալիս, իրենք գնում-մուծում են»: Հովիկ Աբրահամյանն է՞լ է մուծում: «Չէ, իրեն խախտում չի գալիս»: Ինչո՞ւ: «Դե, որպես անվտանգության խորհրդի անդամ, չեն ուղարկում»: Անվտանգության խորհրդի անդամը վե՞ր է բոլորից: «Չէ, էդ էլ են նայում որպես պետական գործ»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս