Բաժիններ՝

Պահանջվում է Գագիկ Ծառուկյան. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի քաղաքայինտրանսպորտը թանկացել է՝ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները՝ 50, տրոլեյբուսը՝ 100 տոկոսով: Արդեն երկրորդ օրն է՝ հասարակական ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ այդ թանկացման, եղել են կոշտ և բարձր տոնով ոսակցություններ նրանց և չներկայացած, ակտիվիստին խանգարող մարդկանց միջև:

Իսկ ահա Երևան-Աբովյան մոտ 10 կիլոմետր երկարությամբ երթուղում արդեն որերորդ տարին աշխատում են ուղևորի համար անվճար ավտոբուսներ: Հովանավորը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ու որքան էլ ասեն-պնդեն-հավատացնեն, որ Գագիկ Ծառուկյանը դա արել է «ինադու», որ «խփի» իր երբեմնի մտերիմ Արթուր Հարությունյանի (առավել հայտնի է Պալաչ մականունով) «Կինգ դե լյուքս» ընկերության գործին, որը Երևան-Աբովյան և հակառակ ուղություններով ուղևորափոխադրումներ է իրականացնում 200 դրամով, ակնհայտ է, որ կարիքավորին մատչելի փոխադրումն է հուզում, ոչ թե տարատեսակ «գզվռտոցները»:

Ակնհայտ է, որ Երևան-Աբովյան մոտ 10 կմ երկարությամբ երթուղում ուղևորի համար անվճար ավտոբուսներ աշխատում են: Արթուր Հարությունյանի «Կինգ դե լյուքս» ընկերությունը նոր ավտոբուսներ է ներկրել և նախկին միջին տարողության «Բոգդանի» փոխարեն հիմա նույն գնով (ընդգծում եմ՝ նույն գնով) Երևան – Աբովյան, Աբովյան – Երևան ուղևորափոխադրումներ են իրականացնում օդափոխիչներով մեծ տարողության ավտոբուսներ:

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ուղեվարձի թանկացումը պարտադրված որոշում է՝ գազը թանկացել է, քսայուղերը թանկացել են, պահեստամասերը թանկացել են …

Հարցեր՝ Երևանի ուղևորափոխադրումների գինը 50 և 100 տոկոսով թանկացրած քաղաքապետարանին. էդ ո՞նց եղավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատգամավոր Գալուստ Սահակյանի կամ այլ պատգամավորի սեփական գծերում ամեն ինչ թանկացավ, իսկ Արթուր Հարությունյանի գծում՝ ոչ: Էդ ո՞նց եղավ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է 200 դրամ ուղեվարձով գծում ուղևորի համար անվճար ավտոբուսներ «աշխատացնել»: Գագիկ Ծառուկյանն ավելի մե՞ծ հնարավորություններ ունի, քան Երևանի ողջ քաղաքապետարանը՝ իր վարչահրամայական գերհզոր ապարատով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս