
Վարչապետի նոր PR ակցիաները. մամուլ

«Վարչապետի խորհրդատուները վերջին շրջանում լրջորեն կենտրոնացել են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնելու խնդրի վրա: Եվ առաջին քայլերը նրան առանց թիկնապահների ուղեկցության «ապահով Հայաստանի» մարդաշատ վայրերում զբոսանքի հանելն է, տարբեր միջոցառումների անձնապես մասնակցելը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Արձակուրդ գնալուց առաջ նրան շատերն են նկատել Օպերայի շրջակայքում՝ առանց թիկնապահների, միայն օգնականի ուղեկցությամբ:
Այս PR ակցիաներից ոգևորված՝ վերջինս օրերս այցելել է Թբիլիսյան խճուղու վրա գտնվող հանրակացարան, որտեղ ապրում են հիմնականում մանկատան սաները:
Թերևս այս այցերն ու հասարակության ցածր խավի հետ շփվելու փորձերն են պատճառը, որ սկսել են խոսել Տիգրան Սարգսյանի՝ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին»: