
Գրագողը գիտական կոչում է ստացել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է:
Մի պաշտոնյա քաղաքագիտությունից դիսերտացիա է ներկայացրել, որը, պարզվել է, ամբողջովին պլագիատ է. ռուսական մի ատենախոսությա մեջ «Ռուսաստան» բառը փոխարինել է «Հայաստան»-ով ու ներկայացրել: Մինչդեռ քաղաքագիտական առումով հայկական ու ռուսական իրականությունները շատ տարբեր են: Գրագողությունն իրենք բացահայտել են, բայց իշխանական ճնշման տակ գրագողն ստացել է գիտական կոչումը»:
Շարունակությունը «Հրապարակի» այսօրվա համարում: