
Գալուստ Սահակյանը սպառնում է Ռուսաստանին. մամուլ

«ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ուշագրավ սպառնալիքներ հնչեցրեց ՌԴ-ի հասցեին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ ևս տնտեսական սանկցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշեց.
«Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից, մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում՝ որպես ՌԴ քաղաքացիներ»: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից:
Նշենք, որ երեկ ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքների համար մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ իր որոշումը: Բայց դա, հավանաբար, ժամանակավորապես. երբ նոյեմբերին Ուկրաինան ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, կրկին կհայտնվի ՈԴ «սև ցուցակում»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: