Բաժիններ՝

Ապօրինաբար պահում են անազատության մեջ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խմբագրություն էին զանգահարել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից և ասում էին, որ օրենքն իրենց ՔԿՀ-ի տարածքում չի գործում:

13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:

Ժամանակին՝ մի կարճ շրջան, այսպիսի օրենք ընդունվեց, որը հետագայում վերացվեց, սակայն այդ շրջանում հանցանք կատարած բոլոր անձանց վրա պետք է տարածվի, քանի որ պատիժը խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Ժամանակին Մ. Պողոսյանին անգամ ծանուցել են, որ իր կալանքի մեկ օրը հաշվվելու է օրուկես՝ այդ կարգի տակ ստորագրել են տվել:

Հիմա ՔԿՀ ադմինիստրացիան հրաժարվում է կիրառել այդ կարգը, հրաժարվում է կիրառել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանը, ում դիմել է դատապարտյալը: Մարդուն, փաստորեն, ապօրինաբար պահում են անազատության մեջ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Եվ Մանուկ Պողոսյանը երեկ, ի նշան բողոքի, հացադուլ է սկսել: Նրան տեղափոխել են պատժախուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս