
Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմում. մամուլ

«Ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորվի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով: Օրերս մենք տեղեկացանք, որ նոր ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում: Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ»: