
Բարձրաստիճան պաշտոնյաների վրա նոր «հարկատեսակը» չի տարածվում. մամուլ

«Երեկ Երևանի կենտրոնական փողոցներով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքերի առջևում գտնվող տարածքների ավտոկանգառները»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երևանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի: Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումարներ վճարել իրենց ծառայողական ավտոմեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: