«Եկեղեցու ներսում ներկլանային պայքար է». մամուլ
«Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Aravot.am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանից մեկնաբանություն խնդրեց նամակի վերաբերյալ, արդյոք աղմկահարույց նամակը վկայո՞ւմ է այն մասին, որ եկեղեցու ներսում առողջացման գործընթաց է գնում:
«Իմ կարծիքով՝ եկեղեցում ձեւավորվել է մի քանի կլան, եւ ըստ էության՝ երկու հիմնական կլան, որոնց միջեւ էլ պայքար է ընթանում, սակայն այդ պայքարն, ըստ իս, չունի որոշակի գաղափարական, աստվածաբանական կամ դավանաբանական հիմք, այդ պայքարի մեջ չկան գաղափարներ, որոնք տանում են ռեֆորմի, ինձ թվում է՝ սա ուղղակի ներկլանային պայքար է, ո՛չ ավելին: Որովհետեւ երկու կողմերում էլ կան և՛ ազնիվ հոգևորականներ, և՛ շատ կասկածելի վարքով մարդիկ: Տվյալ պարագայում, պայքարը գնում է անձերի միջև և ոչ թե որևէ գաղափարի կամ բարեփոխումների շուրջ: Այդ առումով ես այդ ամենի մեջ որևէ առողջացման միտում չեմ տեսնում: Սակայն այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցում, արդեն պետք է հրապարակային բնույթ ստանա, և մարդիկ, և հասարակությունը փորձեն այդ հրապարակային քննարկումների միջոցով ստանալ դիսկուրս»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: