Բաժիններ՝

Վարորդները ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով: Նախկին, խորհրդային տարիներին կառուցված շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում էր սահմանագոտով և խոցելի էր Ադրբեջանի կողմից գնդակոծության համար:

Շրջանցիկ ավտոճանապարհը ևս լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի այս հատվածով երթևեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական դիրքերից: Լրացուցիչ 7 կմ անցնող, բարձունք հաղթահարող, այս հատվածում ձմռան սառցակալումների ժամանակ դժվարություններ կրող վարորդները հաճախ ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության տարիներին կառուցվեց շրջանցիկ երկար ճանապարհը: Նրանք կարծում են, որ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ և անվտանգ ճանապարհ կառուցել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս