
ՀՀ վարչապետը կգնա՞ր այդ քայլին. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նորվեգիայի վարչապետի՝ տաքսու վարորդ դառնալու փաստին, ինչի միջոցով վերջինը փորձել է շփվել մայրաքաղաքի բնակիչների հետ, և պատասխանելով հարցին, արդյոք ՀՀ վարչապետը կգնա՞ր այդ քայլին, նշեց.
«Իհարկե՝ ոչ, ռիսկ չէր անի: Մեզ մոտ, ցավալի է, բայց պաշտոնյայի հեղինակությունը ստեղծվում է թանկ հագուկապի, շքեղ ավտոմեքենաների, թիկնապահների շնորհիվ, այսինքն՝ անձի հեղինակությունը՝ ավտարիտետ կոչվածը, ոչ թաղային իմաստով, այլ հեղինակության, ստեղծվում է այդ տեսակ բաների վրա, ծանր կեցվածքի, մարդկանց վերևից նայելու: Այս իշխանությունը այդպիսի հեղինակության իշխանություն է, և սրանց համար խորթ է դա: Ես վստահ եմ, որ իրենք այդ քայլին չէին գնա»»: