
Ինչ չեն կիսում Կճոյանն ու Գարեգին Բ-ն. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ բավականին լարված հարաբերություններ են ձևավորվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջև»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Խոսակցություններ կան, որ պատճառը այս երկու հոգևոր անձանց ազդեցությունների ոլորտն է: Այս պարագայում խոսքը ոչ թե բիզնես հետաքրքրությունների մասով ազդեցության ոլորտների մասին է, այլ մասնավորապես՝ կադրային քաղաքականության:
Կճոյանին սկսել է նյարդայնացնել այն հանգամանքը, որ կաթողիկոսը միջամտում է իր կադրային քաղաքականությանը, ուստի վերջինս սկսել է կաթողիկոսի դեմ ինչ-ինչ գործընթացներ հրահրել:
Ասում են նաև, որ կաթողիկոսն էլ անհանգստացած է, որովհետև մտածում է, որ տեղն եկած տեղը Կճոյանին կարող է սատարել Հանրապետական կուսակցությունը, այսինքն՝ օրվա իշխանությունը, իսկ ինքն այդ պարագայում միայնակ կմնա ռեժիմի դեմ պայքարում»:
Ամբողջական հոդվածը՝ «ՉԻ» այսօրվա համարում: