Բաժիններ՝

Դատախազի սարսափազդու խաչը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա պատրաստվում է օգոստոսի 17-ին հերթական՝ 1713-րդ խաչը տեղադրել։

Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել: Իրար զոդված երկաթե խաչերի միջով անցնելով` քամին սարսափազդու աղմուկ, սուլոց է առաջացնում:

Քանի որ խաչը բարձունքի վրա է, իսկ այստեղ միշտ քամի է լինում, դրա առաջացրած չարագուշակ ձայները տարածվում են հսկա տարածքի վրա: Այնպես որ, խաչի տեղադրումից հետո այս տարածքում ոչ մի կենդանի ու թռչուն չի մնացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս