Բաժիններ՝

«Ժառանգությունը» Սյունիքում չի՞ լեգիտիմացնում ՀՀԿ-ի հաղթանակը. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածուն առաջադրելով՝ «Ժառանգությունը» չի՞ լեգիտիմացնում ՀՀԿ-ի հաղթանակը: «Ժառանգությանը» չե՞ն մեղադրի, որ մյուսները ձևական թեկնածուներ են, իսկ նրանք ապահովում են մրցակցային դաշտը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը մեր այս հարցերին պատասխանեց.

«Ցանկացած բան կարելի է հիմնավորել: Պավլիկ Սարգսյանը պարզ է, որ չի գրանցվելու, ընտրագրավ չի վճարելու, ինքը լավ գիտի: Նախորդ ընտրությունների փորձն արդեն բավական է: Եթե «Ժառանգությունը» չմասնակցեր, վստահեցնում եմ ձեզ, որ Սուրեն Խաչատրյանը երկրորդ ֆիկտիվ թեկնածուն էր դնելու և անունը դնելու էր, որ 2 թեկնածու կար, միջազգային կառույցների մոտ ներկայացնելու էր, որ ընդդիմությունը վախեցավ իր պարտության պատճառով այլ մահանաներ բերելով չմասնակցեց, բայց իրականում այնտեղ ամեն ինչ հրաշալի էր, ամեն պայման ստեղծված էր՝ ազատ, արդար ընտրությունների համար»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս