Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը լուրջ խնդիրներ ունի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Լիսկան, «Ժողովուրդի» հետ զրույցում դժգոհեց, որ ինքը լուրջ խնդիրներ ունի:

Մեր հարցին, թե ինչով է հիմա զբաղվում կամ պատրաստվում զբաղվել, նա ասաց. «Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ: Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ, պատահեց: Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»:

Իսկ հարցին, թե Սյունիքում պնդում են, որ մարզում Խաչատրյանի իշխանությունն է շարունակում տիրել, նշեց. «Ուրեմն լսե՛ք ասեմ. այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել: Իմաստ չկա դրանում»:

Սուրիկ Խաչատրյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս