
«Ադրբեջանը չի ցանկանում տեսնել ԼՂՀ-ն որպես պետական միավոր». մամուլ

««Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից` չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»,- Aravot.am-ի հարցին` այն, որ ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին չխոչընդոտել օտարերկրյա քաղաքացիների այցերը ԼՂՀ, ինչ հետևանքներ ու արձագանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Նա կարևորեց նման հայտարարությունները, նշեց, որ դրանք բարձրացնում են ԼՂՀ հեղինակությունը, և փաստեց, որ այդ կոչն արդեն բավականին լուրջ քննարկվում է արևմտյան պետությունների կողմից:
Նրանք արդարացիորեն նկատում են, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը որևէ կերպ չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը և ավելի է սրում կոնֆլիկտայնությունը մեր տարածաշրջանում»:
Ամբողջական հոդվածը` «Առավոտի» այսօրվա համարում: