
Ինչո՞ւ եք թիկունքից նկարում. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «Ժողովուրդը» ՀՀ քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Սևան-Երևան մայրուղու սկզբնամասում և մայրաքաղաքի էլի մի քանի հատվածներում գործում են «թաքնված տեսախցիկներ», որոնք մեքենաներին նկարում են հետևից:
Ըստ վարորդների, ճանապարհների վրա չկան հուշող ցուցանակներ, որոնք կզգուշացնեն արագաչափ սարքի առկայության մասին: Մարդիկ այդ մասին իմացել են արագության գերազանցման համար տուգանքի ակտերը ստանալուց հետո:
Ինչո՞ւ եք թիկունքից նկարում: «Ժողովուրդի» այս հարցին Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը պատասխանեց. «Որևէ թաքուն բան չկա, երկու կողմից էլ տրամադրված են, օրինաչափ են, ու համապատասխան նշաններն էլ տեղադրված են, որպեսզի վարորդը տեղեկանա այդ մասին»:
Իսկ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ հովհաննիսյանը «Ժողովուրդին» բացատրեց, որ թեև օրենքով արգելված չէ, որ արագաչափերը ֆիքսեն հետևի կողմից, սակայն վատ է, որ հասարակությունից «գաղտնի» է պահվում դրանց գոյությունը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: