
Ինչո՞ւ են ծեծել «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանին

«Ժողովուրդը» գրում է. «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի դերասաններից Կարեն Մկրտչյանը չի կարողանում հասկանալ՝ ովքեր և ինչու ծեծի ենթարկեցին իրեն։ «Ոչ մի թշնամի չունեմ ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիր չունեմ։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերն է եղել, թատրոնից տուն էի գալիս, ձայն լսեցի, անկախ ինձնից՝ շրջվեցի ու հարված ստացա գլխիս։ Միջանցքում շատ մութ էր, ոչ ոքի չեմ տեսել։ Այնտեղ երկար ուշագնաց մնացել ու սառել էի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է դերասանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում