Խաղատների փակվելու արդյունքում 3000-5000 մարդ դարձել է գործազուրկ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. Խաղատների սեփականատերերը հույս ունեին, որ 2014-ին նախորդ տարվա պես, գոնե վեց ամսով կերկարացվի խաղատների գործունեության ժամկետը, սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը օրենսդրության փոփոխությունը մտավ ուժի մեջ 2014թ. հունվարի 1-ից հետո, որի համաձայն՝ Երևանում գործող խաղատները հիմնականում փակվում են։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Թաիրով փողոցում տեղակայված շուրջ 30 խաղատներն այս օրերին կամ զբաղված են տարածքը հանձնելով, կամ տեղափոխվելով, իսկ ամենաշատը, գիշերային ակումբների վերածվելով։ Թաիրով փողոցի վրա շուրջ 13 տարի գործող «Երևան» խաղատան սեփականատեր Իլյա Աղաբեկյանը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ խաղատների փակվելու արդյունքում 3000-5000 մարդ դարձել է գործազուրկ, ինքն իրեն էլ է համարում գործազուրկ, քանի որ 16 տարի զբաղվել է այս աշխատանքով։

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի ասօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս