Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնը խնդիրներ ունի

Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը բազմաթիվ գիտական հրապարակումների հետ մեկտեղ, հեղինակն է նաև Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», «Զմուռնիայի ճանապարհը» վեպերի և Ալերամո Հերմետի «Հայերի Վենետիկը» գրքի հայերեն թարգմանությունների։ Վերջերս նա Երևանում էր ու մտահոգություն էր հայտնել հայագիտության ամբիոնի վերաբերյալ։ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ս. Հարությունյանը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց առջև կանգնել է ամբիոնը։
«Մինչև վերջերս Իտալիայում համալսարաններն ամբողջովին ֆինանսավորվում էին Իտալիայի կրթության և գիտության նախարարության կողմից։ Սակայն վերջին ճգնաժամային իրավիճակի հետևանքով դրանք անցան մասնակի ինքնաֆինասավորման, որր ենթադրում է արտաքին հաստատությունների և համալսարանների միջև համագործակցություն։ Վենետիկի համալսարանը, որտեղ դասավանդվում է գրեթե 40 լեզու, արդեն համագործակցամ է մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնք դրամական օժանդակություն են ցուցաբերում համալսարանում դասավանդվող իրենց լեզվի և մշակույթի ամբիոններին։ Ուրախությամբ նշեմ, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է հնարավորության սահմաններում օժանդակել Վենետիկի հայագիտության ամբիոնի հզորացմանը։ Մաղթենք, որ համատեղ շանքերով հայագիտությանը շարունակի ծաղկել Վենետիկամ, որտեղ հայկական տարրը առկա է դեռևս 6-7-րդ դարերից, որտեղ 1235թ.-ին ծնվել է Եվրոպայի աոաջին «Հայ տունը», 1512թ.-ին տպվել է հայ աոաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», և, ի վերջո, որտեղ Մխիթար Սեբաստացին հաստատել է հայ մշակույթի սյուն իր Միաբանությունը ՝ Սբ. Ղազար կղզում։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս