Թոխմախի Մհերի «տղաները» չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը մտնի տարածք

«Հրապարակ»-ը գրում է. «Պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ։ Նա կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը և նրա կինը մտնեն տարածք։

Մհեր Սեդրակյանի տանիքի տակ գործող «Բիտեկ» կազմակերպության և Արշակյանին պատկանող «Նարեկ Ա» ՍՊԸ-ի միջև կոնֆլիկտը՝ շուկայի տարածքը տնօրինելու համար, ծայր է առել դեռևս ամռանը։ 20 տարվա շուկան վարձակալել է «Նարեկ Ա» ՍՊԸ-ն, բայց դեկտեմբերի 16-ից Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը, որին պատկանում է առևտրային այս տարածքը, փոխել է վարձակալին, պայմանագիր կնքելով ոչ թե նախկին տիրոջ, այլ «Բիտեկ» ՍՊԸ-ի հետ, որը նաև հարակից գետնանցման տաղավարների տերն է։Հավանաբար, հենց կառավարությունից են խորհուրդ տվել, որ «Երկաթուղին» «Բիտեկի» հետ պայմանագիր կնքի։ Պատրվակը շուկայի վերակառուցումն էր, «խոզանոցը մաքրելը» (Մհեր Սեդրակայնաի հեղինակային մեկնաբանությունը «Հրապարակին»)։ Թե կոնկրետ ում որոշումն էր սա, հայտնի չէ։ Շուկայի հին տերը գրություն ունի կառավարությունից առ այն, որ տարածքի հարցերը երկաթգծի տնօրինությունն է որոշում։ Հարավկովկասյան երկաթուղուց էլ պատասխան կա առ այն, որ կապի և տրանսպորտի նախարարությունից են իրենց առաջարկել «Բիտեկ»-ի հետ կնքել նոր պայմանագիր, ինչը նախարարությունը, սակայն, ժխտում է և դարձյալ՝ գրավոր»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք «Հրապարակի»   այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս