Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն
«Ժողովուրդ»-ը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն՝ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ժողովուրդը», ուսումնասիրելով Դերենիկ Դումանյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, պարզել է, որ այնտեղ նախարարն ընտանիքի անդաներին թվարկելիս նշել է միայն իր կնոջ՝ Անահիտ Կոստանյանի և որդիներից Հրանտ Դումանյանի տվյալները, իսկ ահա իր բարձրաստիճան որդու՝ Գուրգենի մասին ոչ մի հիշատակում չկա։ Եվ սա այն դեպքում, երբ հայտարարագրում հատուկ տող կա բարձրաստիճան պաշտոնյայի հետ արյունակցական կապի մեջ գտնվող, պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Փոխարենը Գ. Դումանյանը՝ որպես խոնարհ որդի, բարեխղճորեն մատնանշել է Դ.Դումանյանի մասին։
Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Դումաևյանից մեկնաբանություններ ստանալ, բայց նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։