Յուրի Վարդանյանի որդու գործը շուտով կուղարկվի դատարան
«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի մասին՝ հիշեցնելով, որ նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու համար: Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել է, որ այս գործով նախաքննությունն ավարտվելու փուլում է և շուտով այն կուղարկվի դատարան: Թերթի տեղեկացմամբ՝ մինչ այդ Դավիթ Վարդանյանը հավանաբար կմնա կալանքի տակ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: