Դումանյանը դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին

«Ես տիկին Լյուդայից չէի սպասում նման բան, խիստ վիրավորված եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիյա Սարգսյանից։ Բանն այն է, որ Լ. Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել «Առավոտի» դեկտեմբերի 19-ի «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» հրապարակմամբ և նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։
Աժ առոդջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Լյուդմիլա Սարգսյանի ուսումնասիրությամբ՝ «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում։ Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչև նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի և կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին։ Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա «հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր։ Որոշ բուժհաստատաթյուններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստինան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են շղճուկ գումարներ»։ Դ. Դումանյանը վստահ է, իր խոսքերով ասած՝ տիկին Լյուդան մե՛ծ սխալ է թույլ տվել. «Ես վստահ եմ, որ ինքը բան է ասել, որում ինքը վստահ չէ, որովհետև սա իմ խնդիրը չէ, սա համակարգի խնդիր է։ Ես խիստ վիրավորված եմ։ Ձեզ կարող եմ անկեղծ ասել, թե որտեղ, ինչքան տնտեսումներ ունեմ, եթե մտքովս անցներ, ես ատկատով որևէ տեղ մի բան կաշխատեի, որևէ բուժհիմնարկ, որևէ մի հիմնարկ չի կարող գալ ասել, որ մեր համակարգում ատկատ գոյություն ունի։ Ոչ միայն 100%-ով բացառում եմ, մենք դատի կտանք, եթե տիկին Լյուդան մեզ չի ասում, չի վստահում, թող գա քննչական մարմիններին ասի՝ էդ ո՞վ է նման բան ասել։ Տիկին Լյուդայից չէի սպասում»։

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս