«Մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել»

«Էն ժամանակները վերադառնում են բոլոր իրենց ստանդարտներով։ Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել։ Եվ մարդիկ կսկսեն իրար վրա դանոսներ գրել և մարդկանց կտանեն կփակեն հոգեբուժարաններում», -երեկ հայտարարել է երգահան Վահան Արծրունին՝ ի պատասխան «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի դիտարկմանը, որ Հայաստանում անցանկալի մարդուն մեկուսացնելու նպատակով վերծանել են հոգեբուժարաններում հարկադիր բուժելու հանցավոր սովորույթը։ Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ոուբեն Բաբայանն էլ խոստովանել է, որ այդ վտանգը տեսնում է օդի մեջ։ Թղթակցի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ճշմարտությունն ասելու համար մի օր ձեզ կարող են մեկուսացնել, պատասխանել է. «Հիմա գնում ենք դեպի այն արժեհամակարգը, որտեղ այդ երևույթը շատ էր օգտագործվում հատկապես Անդրոպովի կողմից»։

Կարդացեք՝ այսօրվա «Հայկական Ժամանակում»

Տեսանյութեր

Լրահոս