
Ալկոհոլի սպառումը նվազել է արտագաղթի պատճառո՞վ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալների նվազման պատճառը կարող է լինել արտագաղթը։ Ըստ Ավագյանի, այս տարվա 11 ամիսների տվյալներով տեղական արտադրության գինիների և օղա սպառումը նվազել է 30 տոկոսով, իսկ կոնյակինը 20 տոկոսով։ Գինեգործների միության նախագահի համոզմամբ,– « …Կամ չի բարձրանում կյանքի մակարդակը, կամ արտագաղթի պատճառով բնակչությանը պակասում է»։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում