«Բա մեր ջանը քա՞ր է». Վալերի Օսիպյան. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Հայտնի միտինգ ցրող, միտինգավորների հետ հավերժ «բլիժնի բոյի» մեջ գտնվող Վալերի Օսիպյանն անկեղծության մի պահի` նեղ միջավայրում, անդրադառնալով միտինգավոր ակտիվիստուհուն համբուրած ոստիկանի արարքին, ասել է` բա մեր ջանը քա՞ր է, բա գիտեք հե՞շտ է, սաղ օրը էդ ակտիվիստուհիներին աջ ենք բրթում-ձախ ենք բրթում:
Շատերը պնդում են, որ Օսիպյանը ոչ թե աշխատանքի ծանրաբեռնվածության, այլ հենց այդ` «ինքնազսպման» պատճառով է վերջին շրջանում տասնհինգ կիլոգրամ նիհարել` «կենդանի քաշով դառնալով քսաներեք կիլո»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: