
ԵՊՀ դասախոս Մարգարիտա Գրիգորյանի պատճառով ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում։ Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև քննությանը։
«Ժողովուրդի» խմբագրություն այցելած ուսանողները պատմել են, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։