ԳՄ նիստին չի հաջորդի ՀՀԿ խորհրդի նիստը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ: Իսկ ԳՄ օրակարգը «ձևավորվելու է տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրել են «Հրապարակի» աղբյուրները: Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել` ամբախ-զամբախ խոսելով: Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս