Ոստիկանապետը պաշտոնանկ կանի՞ Ռոմիկ Մկրտումյանին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Երեկ ոստիկանական համակարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է արվելու Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմներից է և իր հետ է եկել համակարգ: Ի դեպ, ոստիկանության առանցքային պաշտոններում հիմնականում ոստիկանապետի մտերիմներն են: Սակայն մինչև ուշ երեկո այս պաշտոնանկությունը տեղի չունեցավ:«Հրապարակ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ այս լուրերի պատճառն այն է, որ ոստիկանությունում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով խիստ դժգոհություն է հայտնել Մկրտումյանի ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներից ու ժամկետ տվել իրավիճակը փոխելու համար, հակառակ դեպքում սպառնացել է նրա ստորաբաժանման ղեկավար կազմը փոխել:

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031