«Մասիս տոբակոյում» գործադուլ կանեն

«Հրապարակը» գրում է. «Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են։ Աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են։ «Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»,-«Հրապարակ» օրաթերթի թղթակցին ասել է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։ «Մեր համբերության բաժակը չէր լցվի, եթե արտադրամասի տարածքը 5 րոպե շուտ լքելու դեպքում մեր հիմնական աշխատավարձից զգալի տոկոսներ չպահեին։ Մենք արտադրամասից 5 րոպե շուտ ենք դուրս գալիս, քանի որ հանդերձասրահ հասնելու համար ամենաքիչը 10 րոպե է պահանջվում…»,- ասել է աշխատակիցը։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս