
Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետին հանդիպելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։ Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ։ Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ։ Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում։